Linkin Park-ը ելույթ կունենա Չեմպիոնների Լիգայի 2024/25 մրցաշրջանի եզրափակչում

Ամերիկյան Linkin Park ռոք խումբը ելույթ կունենա Մյունխենում 2024/25 թվականների Չեմպիոնների Լիգայի եզրափակչում, հայտնում է The Sun-ը։

Այս ելույթը խմբի մեծ համաշխարհային շրջագայության մի մասն է լինելու, որը կմեկնարկի հունվարի վերջին։

Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 31-ին «Ալիանց Արենա» մարզադաշտում։ Խաղի ընդմիջմանը ելույթ կունենա Linkin Park-ը։ Խումբը կկատարի այնպիսի հիթեր, ինչպիսիք են One Step Closer-ը և Papercut-ը, ինչպես նաև երգեր նոր ալբոմից From Zero-ից։

Հիշեցնենք, որ Linkin Park-ը դադարեցրել էր համերգային գործունեությունը 2017 թվականին՝ իր ֆրոնտմեն Չեսթեր Բենինգթոնի մահից հետո։