Մադրիդի «Ռեալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի կրտսեր եղբայրը՝ «Սանդերլենդի» կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմը, կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։
Ինչպես հայտնում է TalkSport-ը, 19-ամյա Ջոբը մտադիր է պայմանագիր կնքել «Քրիսթալ Փելասի» հետ։ Տրանսֆերը կարող է կայանալ արդեն հունվարին։ «Սանդերլենդը» ֆուտբոլիստին գնահատում է 20 միլիոն ֆունտ։
Ընթացիկ մրցաշրջանում Բելինգհեմը Չեմպիոնշիփի 23 խաղում դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։