«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը կիսվել է Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի՝ ակումբից հնարավոր հեռանալու մասին իր մտքերով։ 26-ամյա աջ պաշտպանը դեռ չի երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է մրցաշրջանի ավարտից հետո։
Մադրիդի «Ռեալը» մտադիր է անգլիացուն ներգրավել իրենց շարքերը:
«Ես երբեք հնարավորություն չեմ ունեցել խաղալ այնպիսի թիմում, ինչպիսին այսօրվա «Լիվերպուլն» է», – ասում է Կարագերը, ով իր ողջ կարիերան անցկացրել է «Լիվերպուլի» կազմում:
«Կցանկանայի խաղալ Պրեմիեր լիգայի լավագույն թիմում։ Այստեղ Տրենտը կարող է նվաճել և՛ Չեմպիոնների լիգան, և՛ լիգայի տիտղոսները: Ես երբեք նման հնարավորություն չեմ ունեցել», – ասել է նախկին պաշտպանը: