«Լիվերպուլի» հայտնի նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը կարծում է, որ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը լավ հանդես չեկավ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում։
Աջ պաշտպանը մինչ փոխարինվելը խաղադաշտում անցկացրեց 86 րոպե։ Հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով։ Ինչպես գիտեք, առաջիկա ամռանը Ալեքսանդր-Առնոլդը կարող է ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ «Լիվերպուլից», և նրա նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Մադրիդի «Ռեալը»:
«Տրենտը կարող է միայն հուսալ, որ «Ռեալը» չի տեսնի իր խաղը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ այսօրվա խաղում»,- Կարագերի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ «Լիվերպուլն» արդեն նոր պայմանագիր է առաջարկել 26-ամյա ֆուտբոլիստին, սակայն նա դեռ որոշում չի կայացրել։