Հայտնի է դարձել, թե ՊՍԺ-ն որքան գումարի դիմաց բաց կթողնի հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ փարիզցիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հույսը չի դնում ֆրանսիացի հարձակվողի վրա։
Ինչպես հայտնում է Sky Sport-ը, ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել Կոլո-Մուանիին, եթե նրա համար առաջարկեն առնվազն 50 միլիոն եվրո։ Հարձակվողի առանցքային հավակնորդներից է «Յուվենտուսը», որը մտադիր է պայմանագիր կնքել 26-ամյա ֆուտբոլիստի հետ։
Ընթացիկ մրցաշրջանում Կոլո-Մուանին խաղադաշտ է դուրս եկել 14 խաղում՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, խփել երկու գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։
Ֆրանսիացու գործող աշխատանքային պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։