Դոնել Մալենը պատրաստ է տեղափոխվել ԱՊԼ

Դորտմունդի «Բորուսիայի» վինգեր Դոնել Մալենը բանավոր համաձայնություն է տվել «Ասթոն Վիլա» տեղափոխվելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը։

Աղբյուրի համաձայն՝ դորտմունդցիները պնդում են իրենց 25-ամյա ֆուտբոլիստի համար 30 միլիոն եվրո վճարելու մասին, սակայն «Ասթոն Վիլան» պատրաստ չէ վճարել այդ գումարը։ Հստակեցվում է, որ ակումբների միջև գործարքը դեռ համաձայնեցված չէ։

Այս մրցաշրջանում Մալենը մասնակցել է 20 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, խփել է 5 գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ Մալենի ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Բորուսիայի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի կեսերը։