«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարող է հեռանալ ակումբից։
Ինչպես հայտնում է Diario Sport-ը, կատալոնական թիմի ղեկավարությունը որոշել է վաճառել հոլանդացի կիսապաշտպանին, ով այդպես էլ չերկարաձգեց աշխատանքային պայմանագիրը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» աշխատում էր դե Յոնգի հետ պայմանագրի երկարաձգման վրա 2023 թվականից, սակայն, ըստ լուրերի, ֆուտբոլիստը վերջնական պատասխան չի տվել ակումբի կողմից սահմանված ժամկետներում։ 27-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։