«Բարսելոնան» պատրաստվում է թոփ տրանսֆեր իրականացնել

«Բարսելոնան» լուրջ ֆինանսական դժվարություններ է ապրում, բայց միևնույն ժամանակ հավակնոտ տրանսֆերային ծրագրեր է կազմում ապագայի համար։

Ինչպես հայտնում է Transfer News Live-ը՝ նշելով El Nacional-ին, կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան երազում է իր թիմում տեսնել «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուին։

Հիշեցնենք, որ 25-ամյա պորտուգալացու գործող պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։

«Բարսելոնան» այժմ պատրաստվում է «Ատլետիկի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչին։ Թիմերը կմրցեն հունվարի 8-ին։