Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենին պատասխանել է ակումբից իր հնարավոր հեռանալու մասին լուրերին։
«Հեռանալու մասին խոսք չկա»,- սոցցանցի իր էջում գրել է ֆրանսիացի կիսապաշտպանը։ Չուամենին «Ռեալ» է տեղափոխվել «Մոնակոյից» 2022 թվականին։
Այս մրցաշրջանում նա մասնակցել է 21 հանդիպման։ 24-ամյա կիսապաշտպանի աշխատանքային պայմանագիրը «Լոս Բլանկոսի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։
Transfermarkt-ի փորձագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 80 միլիոն եվրո: