Մադրիդի «Ատլետիկոն» և «Սևիլիան» ճնշում են գործադրում Լա Լիգայի վրա

«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոյի գրանցման իրավիճակը շարունակում է մնալ իսպանական ֆուտբոլի ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Օրերս Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվել է գրանցել 26-ամյա ֆուտբոլիստին մրցաշրջանի երկրորդ հատվածում։

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, «Բարսելոնան» գիտի, որ Մադրիդի «Ատլետիկոն» և «Սևիլիան» ամենաակտիվն են ճնշում գործադրելու Լա Լիգայի վրա՝ Օլմոյի գրանցումը կանխելու համար:

Մադրիդի «Ռեալը», ինչպես արդեն հաղորդվել է, գործին չի մասնակցում։ Դանի Օլմոն «Բարսելոնա» է տեղափոխվել անցյալ տարվա օգոստոսին գերմանական «ՌԲ Լայպցիգից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 55 միլիոն եվրո։