«Միլանի» սեփականատեր Զլատան Իբրահիմովիչի ավագ խորհրդականը խորհուրդ է տվել «Ռոսոներիներին» վարձակալել «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Մարկուս Ռեշֆորդին մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ Իբրահիմովիչը կարծում է, որ Ռեշֆորդը կարող է օգնել «Միլանին» լուծել թիմի հարձակման խնդիրը, որն առաջացել է Քրիստիան Պուլիշիչի և Ռաֆայել Լեաուի վնասվածքից հետո։
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը Ռեշֆորդի հետ միասին խաղացել է «կարմիր սատանաների» կազմում 2016-ից 2018 թվականներին։
Այս մրցաշրջանում Ռեշֆորդը բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման, որոնցում դարձել է յոթ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։