«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին մեկնաբանել է իր նորամուտի խաղը կատալոնական ակումբում՝ «Բարբաստրոյի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկությունում (4։0)։
«Ես երջանիկ եմ։ Սա այն հանդիպումներից է, որտեղ չես ուզում սխալվել, կարևոր էր ճիշտ տրամադրվածությամբ մոտենալ խաղին։ Իհարկե, չեմ թաքցնի, որ անհանգստացած էի դեբյուտից առաջ, բայց այն, թե ինչպես էր իմ թիմը խաղում, շատ ավելի հեշտացրեց իմ առաջադրանքը»,- Շչեսնիի խոսքերն է մեջբերում SPORT-ը։
Հիշեցնենք, որ 34-ամյա լեհ դարպասապահը վերսկսել է կարիերան դրա ավարտից երկու ամիս անց՝ պայմանագիր կնքելով «Բարսելոնայի» հետ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։