Երկու թոփ ակումբներ հետաքրքրված են Մարկուս Ռեշֆորդով

Անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»։ Վերջերս հարձակվողը նույնիսկ հայտարարեց կարիերայում նոր մարտահրավեր ընդունելու պատրաստակամության մասին։ Խոսակցությունները Ռեշֆորդին կապում են միանգամից մի քանի ակումբների հետ։

Ինչպես հայտնում է TEAMtalk-ը, 27-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև Դորտմունդի «Բորուսիան» և ՊՍԺ-ն։ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է Ռեշֆորդի տրանսֆերի դիմաց ստանալ շուրջ 50-60 միլիոն ֆունտ (մոտ 60-72 միլիոն եվրո)։

Միևնույն ժամանակ, դեռ հայտնի չէ՝ կարո՞ղ է «կարմիր սատանաների» սանը հեռանալ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, թե՞ Մարկուսի ապագայի հարցը կհետաձգվի մինչև ամառ։