«Բարսելոնայի» ղեկավարությունը որոշել է հույսը դնել ազատ գործակալի կարգավիճակ ունեցող ֆուտբոլիստների վրա։
Ինչպես հայտնում է El Nacional-ը, «Բայերի» պաշտպան Ջոնաթան Տային ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերելուց հետո կատալոնական ակումբը կկենտրոնանա այլ ֆուտբոլիստների վրա, որոնց պայմանագրերը իրենց թիմերի հետ ավարտվում է առաջիկա ամռանը:
Աղբյուրի համաձայն, «Բարսելոնայի» ղեկավարությունը այս պահին հետաքրքրված է Հյոն Մին Սոնի (Թոթենհեմ), Յոզուա Կիմիխի և Լերոյ Սանեի (Բավարիա) ծառայություններով:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի 19 տուրից հետո Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է՝ 38 միավորով։ Հունվարի 8-ին «Բարսելոնան» Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում կմրցի «Ատլետիկի» հետ։