«Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսի պայմանագրի հետ կապված սագան մոտենում է ավարտին։
Ինչպես հայտնում է Relevo-ն, կանադացի պաշտպանը և «Բավարիայի» ղեկավարությունը համաձայնեցրել են նոր համաձայնագրի պայմանները։
Նշվում է, որ Դևիսի ներկայացուցիչը դեռ նախատեսում է առաջիկա շաբաթների ընթացքում հանդիպել Մադրիդի «Ռեալի» ղեկավարության հետ՝ լսելու նրանց առաջարկը։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա պաշտպանը «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Կանադացու գործող պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։