Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) պաշտոնապես հաստատել է, որ «Բարսելոնան» վերադարձել է FFP-ի 1:1 կանոնին, որը թույլ է տալիս թիմին մտնել տրանսֆերային պատուհան և նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել:
Այնուամենայնիվ, ակումբը չկարողացավ գրանցել կիսապաշտպան Դանի Օլմոյին և հարձակվող Պաու Վիկտորին 2024/25 մրցաշրջանի երկրորդ մասի համար, քանի որ նրանց արտոնագիրը ավելի վաղ չեղարկվել էր։
Լա Լիգայի կանոնակարգի համաձայն՝ ոչ մի ակումբ չի կարող գրանցել նույն ֆուտբոլիստին նույն մրցաշրջանում։
Հիշեցնենք, որ FFP-ի 1:1 կանոնը ակումբին թույլ է տալիս յուրաքանչյուր «խնայած» 1 եվրոյի դիմաց 1 եվրո ծախսել թիմի վրա: