Ստեֆանո Պիոլի. «Ես չեմ կարող նրան վերաբերվել այնպես, ինչպես մյուսներին»

Ստեֆանո Պիոլին խոսել է «Ալ Նասրում» Կրիշտիանու Ռոնալդուի հետ աշխատելու մասին:

«Եթե ես ժամանեմ կես ժամ շուտ, նա այնտեղ է ևս 25 րոպե շուտ: Նա միշտ առաջինն է նստում ավտոբուս։ Նա պերֆեկցիոնիստ է, ով շատ բան է պահանջում իրենից և ուրիշներից։

Նա ապրում է թիմի համար, օգնում է, խորհուրդներ տալիս։ Երբեմն ես նրան թույլ էի տալիս խոսել խաղացողների հետ: Ես չեմ կարող նրան վերաբերվել այնպես, ինչպես մյուսներին, բայց նա խելացի է և հարգում է մեր դերերը»,- ասել է «Ալ-Նասրի» գլխավոր մարզիչը, ով նախկինում մարզել է «Միլանը», La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում: