Սերխիո Կոնսեյկաոն կիսվել է «Ինտերի» հետ Իտալիայի Սուպերգավաթի եզրափակչի սպասելիքներով

Սերխիո Կոնսեյկաոն կիսվել է «Ինտերի» հետ Իտալիայի Սուպերգավաթի եզրափակչի սպասելիքներով։

Միլանյան ակումբները գավաթի համար կպայքարեն հունվարի 6-ին Քաթարում։

« Դժվար է լինելու, բայց այս դժվարությունների մեջ մենք պետք է տղամարդ լինենք և պատասխանատվություն ստանձնենք։ Մենք բարձրակարգ խաղացողներ ունենք, բայց ես արդարացումներ չեմ փնտրում։ Մենք ամեն ինչ կանենք:

Ես հարգում եմ բոլոր թիմերին, որոնցում խաղացել եմ։ Շատ եմ ցանկանում տղաներին խաղին հնարավորինս լավ պատրաստել։ Մեր հիմքը պետք է լինի հաջողության ձգտումն ու հաղթանակի ծարավը»,- ասել է «Միլանի» գլխավոր մարզիչը։