«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոստովանել է, որ «կարմիր սատանաների» որոշ ֆուտբոլիստներ իրենց անվստահ են զգում խաղերի ժամանակ։
«Ֆուտբոլիստները նյարդայնանում են և երբեմն վախենում են խաղադաշտում: Մենք պետք է զբաղվենք այս խնդրի հետ:
Մեզ պետք են առաջնորդներ, ովքեր կօգնեն մյուս տղաներին, և ես այստեղ պատասխանատու եմ մեր խաղը բարելավելու համար»,- Ամորիմի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հիշեցնենք որ Պրեմիեր Լիգայի 19 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 22 միավոր և այժմ 14-րդ տեղում է։ Այսօր՝ հունվարի 5-ին, Ամորիմի թիմը Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրում կհանդիպի «Լիվերպուլի» հետ։