«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն պատասխանել է կատալոնական ակումբում իր ապագայի վերաբերյալ հարցին։
Կողմերի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։
«Մենք բանակցություններ ենք վարում ակումբի հետ։ Հուսով եմ, որ այս հարցը կլուծվի:
Կարո՞ղ եմ ասել, որ 100 տոկոսով կստորագրեմ պայմանագիրը։ Դեռ Կտեսնենք»,- Արաուխոյի խոսքերն է մեջբերում լրագրող Թոնի Խուանմարտին։