Մադրիդի «Ռեալը» կարծում է, որ Իսպանիայում մրցավարական կազմը պետք է ամբողջությամբ փոխվի

Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի՝ «Վալենսիայի» հետ խաղում (2։1) վինգեր Վինիսիուս Ժունիորի հեռացման հետ կապված իրավիճակից հետո Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն ամրապնդեց իր դիրքորոշումը, որ պետք է ամբողջությամբ փոխել մրցավարական կազմը։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ «Ռեալի» ճամբարում կարծում են, որ քանի դեռ մրցավարների մոտ կա կողմնապահություն, ինչպես, իրենց կարծիքով, Վինիսիուսի և «Վալենսիայի» դարպասապահ Ստոլե Դիմիտրիևսկու իրավիճակում, Իսպանիայի առաջնությունում արդար մրցավարություն չի լինի։

Մասնավորապես, Մադրիդի «Ռեալը» բազմաթիվ դժգոհություններ ունի VAR համակարգի գործարկման հետ կապված։