«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ամփոփել է Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրի «Վեսթ Հեմի» հետ հանդիպումը (4:1)։
«Մենք հաղթեցինք, բայց լավագույն մարզավիճակում չենք, թեև այս հաղթանակը մեզ կօգնի։ Ես այստեղ եմ ութ տարի, մենք տեսել ենք թիմի խաղը, և սա մեր չափանիշներին չի համապատասխանում:
Մենք պետք է գտնենք մեր տեմպն և խաղաոճը: «Վեսթ Հեմը լավ խաղաց և ուներ իր հնարավորությունները»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» ունի 34 միավոր և 6-րդն է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում։