Օմար Մարմուշը ընտրություն է կատարել թոփ թիմերի միջև

«Այնտրախտի» 25-ամյա կենտրոնական հարձակվող Օմար Մարմուշը մոտ է անգլիական «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն, հայտնում է Foot Mercato-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչներն առաջարկ են ուղարկել ֆուտբոլիստի գործակալին, և հենց հարձակվողին, ով հետաքրքրված է այս տրանսֆերով և արդեն բանակցություններ է վարել անգլիական կողմի հետ։

Նշվում է, որ ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված են «Արսենալը», «Թոթենհեմը» և «Լիվերպուլը», սակայն Մարմուշը իրեն տեսնում է «Մանչեսթեր Սիթիում» և նախընտրում է տեղափոխությունը այս ակումբ։

Այժմ «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչներին մնում է միայն «Այնտրախտի» հետ համաձայնեցնել ֆուտբոլիստի փոխհատուցման չափը։

Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման, որոնցում դարձել է 18 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո: