«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Նաթան Ակեն կիսվել է թիմի վինգեր Սավիոյի փայլուն խաղի մասին իր կարծիքով։
«Նա կարող է խաղալ ցանկացած վայրում, նա շատ լավն է: Ժամանած պահից նա անմիջապես ցույց տվեց իր տաղանդը մարզումների և խաղերի ժամանակ։ Նա շատ լավ դրիբլիստ է, շատ եռանդուն»,- Ակեի խոսքերն է մեջբերում City Xtra-ն:
Այս մրցաշրջանում 20-ամյա Սավիոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման, դարձել մեկ գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։