«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի խաղում «Բրայթոնի» հետ ոչ-ոքին (1:1):
«Ես հիասթափված եմ, քանի որ մենք ցանկանում էինք հաղթել: Խաղը սկսեցինք լավ ելույթներով ու գոլով։ Գիտեինք, որ դժվար հանդիպում է լինելու:
Երկրորդ խաղակեսում շատ հաճախ էինք կորցնում գնդակը և շատ հիասթափված էինք նշանակված 11 մետրանոցից։ Ես երբեք նման բան չեմ տեսել իմ կյանքում: Սալիբան դիպել էր գնդակին նախքան մրցակցի հետ շփումը: Ինձ համար սա տուգանային չէր:
Մենք խաղում ենք երեք օրը մեկ: Ես տեսնում եմ, թե որքան ենք մենք ցանկանում հաղթել, բայց որակի, հետևողականության և ուժեղ թիմի դեմ պարզ բաները ճիշտ անելու առումով մենք այսօր բավականաչափ չարեցինք:
Չեմպիոնական մրցավազք. Մենք ցանկանում էինք հաղթել, բայց չկարողացանք դա անել: Հակառակ դեպքում մենք կփորձենք կատարելագործվել ու պատրաստվել մեր հաջորդ խաղին»,- Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն: