«Ռոմայի» կիսապաշտպան Մանու Կոնեն չի զղջում հռոմեական ակումբ տեղափոխվելու համար։
«Ես երբեք չեմ փոշմանել «Ռոմային» միանալու համար։ «Լացիոյի» հետ դերբին ակումբում բոլորի համար ամենակարևոր հանդիպումն է՝ դերբին։ Ես նախկինում մասնակցել եմ նմանատիպ հանդիպումների, բայց սկզբունքային մրցակիցների խաղեր են եղել, և այստեղ նույն քաղաքի ակումբներ կան։
Ես հասկանում եմ, որ սա մասշտաբային բան է, բայց մենք լավ մարզավիճակում ենք և կփորձենք անել հնարավոր ամեն ինչ»,- Կոնեի խոսքերն է մեջբերում Roma Press-ը։
«Ռոմա» – «Լացիո» հանդիպումը կկայանա այսօր՝ հունվարի 5-ին, հանդիպման մեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին։