«Մալյորկայի» պաշտպան. «Ես Վինիսիուսին նոկաուտի կենթարկեի 10 վայրկյանում»

«Մալյորկայի» պաշտպան Պաբլո Մաֆֆեոն կատակել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ հնարավոր կռվի մասին։

«Սա կարող է պատմության մեջ ամենադիտված մենամարտը լինել: Չեմ կասկածում, որ հաղթելու եմ։ Ես նրան նոկաուտի կենթարկեի 10 վայրկյանում»,- Մաֆֆեոյի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Այս մրցաշրջանում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 21 հանդիպման, որոնցում խփել է 13 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։