Լուիս Ֆելիպեն կվերադառնա Եվրոպա

«Ալ-Իթիհադի» պաշտպան Լուիս Ֆելիպեն կարիերան կշարունակի Ֆրանսիայում։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ իտալացի ֆուտբոլիստը կտեղափոխվի «Մարսել», նա կմիանա իր նոր ակումբին ազատ գործակալի կարգավիճակով։ Ֆելիպեի պայմանագիրը «Մարսելի» հետ նախատեսված կլինի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա պաշտպանն ընդամենը մեկ հանդիպում է անցկացրել «Ալ-Իթիհադի» կազմում՝ ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացնելով 20 րոպե։ Հիշեցնենք, որ Ֆելիպեն Սաուդյան Արաբիա է տեղափոխվել 2023 թվականի սեպտեմբերին «Բետիսից»։