ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն գնահատել է իր թիմի ելույթները Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլում։
«Ինչ վերաբերում է մեր արդյունքներին Չեմպիոնների Լիգայում, ապա ես հանգիստ եմ։ Ինձ դուր եկավ այն խաղը, որը տեսա, և ես այնպիսի զգացողություն ունեմ, որ մենք շարունակելու ենք կատարելագործվել։
Հասկանալի է, որ մեր արդյունքները լիովին բնական չեն, բայց սա ֆուտբոլ է։ Մեր մտածելակերպն է ավելին ցանկանալն ու խաղից խաղ կատարելագործվելը»,- Էնրիկեի խոսքերը մեջբերում է RMC-ը։
Հիշեցնենք, որ 6 տուրից հետո փարիզցիները 7 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 25-րդ տեղը։