📷 «Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կարող է հետաձգվել

Կիրակի օրը կայանալիք Անգլիայի Պրեմիեր լիգայի «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կարող է հետաձգվել:

Բրիտանական լրատվամիջոցները գրում են, որ հունվարի 5-ին կայանալիք խաղը կարող է հետաձգվել տարածաշրջանում առատ ձյան պատճառով։

Լրագրող Փոլ Ջոյսը սոցցանցերում գրել է, որ կեսօրին (Երևանի ժամանակով մոտավորապես ժամը 16։00-ին) հատուկ խումբ է հավաքվելու՝ հանդիպման հետ կապված իրավիճակը քննարկելու համար։

Կորոշվի, թե արդյոք «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը» կարող են խաղալ ՝ հաշվի առնելով եղանակային պայմանների հավանական փոփոխությունը:

Ըստ ժամանակացույցի՝ «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20:30-ին: