Լերոյ Սանեն կարիերան շարունակելու անսպասելի տարբերակ ունի

«Գալաթասարայը» մտադիր է հաջորդ ամառ պայմանագիր կնքել «Բավարիայի» վինգեր Լերոյ Սանեի հետ։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի համաձայն՝ «Գալաթասարայը» մտադիր է օգտվել այն հանգամանքից, որ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է ամռանը և պայմանագիր կնքել նրա հետ ազատ գործակալի կարգավիճակով:

Նշվում է, որ Սանեն ներկայումս չի ցանկանում տեղափոխվել թուրքական ակումբ և հույս ունի, որ «Բավարիան» կերկարաձգի պայմանագիրը։

Ընթացիկ մրցաշրջանում Սանեն ակումբի կազմում անցկացրել է 19 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։