«Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա նախատեսվածի պես։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՊԼ-ի 20-րդ տուրի խաղը ձյան պատճառով կարող է չեղարկվել։
Խաղի անվտանգության հետ կապված հանդիպումից հետո երկու ակումբներն էլ հայտարարեցին, որ հանդիպումը կանցնի նախատեսվածի համաձայն:
«Մանչեսթեր Յունայթեդի» դեմ այսօրվա խաղը կանցնի ըստ պլանի։ Մենք անհամբեր սպասում ենք ձեզ հետ հանդիպմանը»,- ասվում է մերսիսայդցիների հայտարարության մեջ:
«Կիրակի օրը Անգլիայի հյուսիս-արևմուտքում նախազգուշացումներ են տրվել ձյան և վատ եղանակի մասին, սակայն որոշվել է, որ հանդիպմանը ներկա լինելը վտանգավոր չէ»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:
Հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով 20:30-ին: