Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը նշել է ամենաուժեղ ֆուտբոլիստին, ում դեմ երբևէ խաղացել է։
««Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը իմ ամենաբարդ մրցակիցն է եղել։ Ես պետք է խաղայի նրա դեմ իմ առաջին հանդիպումներից մեկում, դա հեշտ չէր»,- Վիրցի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։
Հիշեցնենք, որ 24-ամյա Դևիսը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում մյունխենյան ակումբի կազմում անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։