«Թոթենհեմը» հետաքրքրված է «Միլանի» կենտրոնական պաշտպան Ֆիկայո Տոմորիի ծառայություններով: Պոտենցիալ գնորդների թվում է նաև «Յուվենտուսը»:
Ինչպես հայտնում է talkSPORT-ը, «Թոթենհեմը» նույնպես դիտարկում է հունվարին Տոմորիին թիմ հրավիրելու տարբերակը: Տրանսֆերը կարող է բարդանալ «Միլանում» վերջերս տեղի ունեցած մարզչական փոփոխությունների պատճառով։
Transfermarkt-ը 27-ամյա ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը «ռոսոներիների» կազմում անցկացրել է 16 հանդիպում։