Ֆեդերիկո Կիեզան կարող է վերադառնալ Ա Սերիա

«Լիվերպուլի» եզրային հարձակվող Ֆեդերիկո Կիեզան կարող է տեղափոխվել իտալական «Նապոլի»։ Այս մասին հայտնում է Footmercat-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին խոսքը գնում է վեցամսյա վարձակալության մասին՝ մինչև մրցաշրջանի ավարտը։ Իտալական ակումբը արագացնում է բանակցությունները։

Արդեն հանդիպում է կայացել Կիեզայի գործակալի և «Լիվերպուլի» ղեկավարության միջև, որոնք հավանություն են տվել ֆուտբոլիստի տրանսֆերին։

Այս մրցաշրջանում Ֆեդերիկո Կիեզան «Լիվերպուլի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է ընդամենը չորս հանդիպում, որոնցում կարողացել է մեկ գոլային փոխանցում կատարել։

Հիշեցնենք, որ հարձակվողը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2024 թվականի ամռանը՝ «Յուվենտուսից»։ Ըստ Transfermarkt-ի տրանսֆերի գումարը կազմել է 12 միլիոն եվրո: