«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան խոսել է հնարավոր տրանսֆերների մասին։
«Կապտանռնագույնները» շաբաթ օրը բաց թողեցին «Քրիսթալ Փելասի» նկատմամբ 1:1 հաշվով հաղթանակը` ընդլայնելով սեփական առանց հաղթանակների շարքը չորս հանդիպման:
Մարեսկայի թիմի գլխավոր խնդիրներից մեկը համարվում է կադրային բարդ իրավիճակը պաշտպանության կենտրոնում։
«Հաշվի առնելով Ֆոֆանայի և Բադիաշիլեի վնասվածքները՝ մենք պետք է տեսնենք, թե ինչ կարող ենք անել տրանսֆերային շուկայում: Բայց նույնիսկ եթե ոչ մի տրանսֆեր չլինի, մենք արդեն գիտենք, որ Ջոշ Աչեմպոնգը բավական լավն է»,- «Չելսիի» իտալացի մարզչի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։