Դանի Օլմոն կարող է ժամանակավորապես տեղափոխվել իտալական ակումբ

Դանի Օլմոն կարող է ժամանակավորապես տեղափոխվել «Միլան»:

Ավելի վաղ Լա Լիգան և Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան (RFEF) հայտարարել էին, որ «Բարսելոնան» հրաժարվել է գրանցել Դանի Օլմոյին։

Ինչպես հայտնում է Corriere della Sera-ն, միլանյան ակումբը կիսապաշտպանին առաջարկել է վեցամսյա պայմանագիր, որտեղ կա կետ, որ իսպանացին կարող է հուլիսին վերադառնալ «Բարսելոնա»:

Նշվում է, որ նման որոշումը թույլ կտա «Միլանին» ժամանակավորապես ուժեղանալ, իսկ «Բարսելոնային»՝ ելք գտնել բարդ իրավիճակից։

Այս մրցաշրջանում Օլմոն Լա Լիգայում անցկացրել է 11 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ։