Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պատասխանել է այն հարցին, թե ով է իրացնելու հաջորդ 11 մետրանոցը։
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը կայացած Լա լիգայի «Վալենսիայի» դեմ խաղում կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը վրիպել է 11 մետրանոց հարվածից։
«Ցանկանում եմ յուրաքանչյուր անհատական հանդիպումից առաջ պարզաբանել այս հարցը խաղացողների հետ: Դա կարող է լինել Բելինգհեմը, Մբապեն, Վինիսիուս Ժունիորը, Ռոդրիգոն, Արդա Գյուլերը»,- ասել է Անչելոտին կիրակնօրյա մամուլի ասուլիսի ժամանակ։