«Բարսելոնայի» նախագահի թեկնաժու Վիկտոր Ֆոնտը խոսել է կատալոնական ակումբի խնդիրների մասին։
«Մենք այսօր հայտարարություն ենք տարածել, թեև ցանկանում էինք սպասել ակումբի բացատրությանը, որին, կարծում ենք, արժանի են ակումբի անդամները և երկրպագուները:
Մեզ ոչ ոք չի բացատրել VIP տեղերի վաճառքի մանրամասները։ Մենք շատ վախենում ենք, որ կարող է տեղի ունենալ հերթական խարդախությունը, ինչպես Barça Vision-ի դեպքում, և այս ամենն անընդունելի է։
Հուսով եմ, որ մեկընդմիշտ կարող ենք շրջել 2003 թվականի ռեժիմի էջը և օգտվել այն հսկայական ներուժից, որն ունի այս ակումբը։ Առաջինը, ինչ ակնկալում ենք ներկայիս տնօրենների խորհրդից, բացատրությունն է, որն, ինձ թվում է, արդեն ուշացած է։
Մենք ուզում ենք թափանցիկություն։ Ամենայն հավանականությամբ, մեզ ամեն ինչ չի բացատրվի ողջ անհրաժեշտ թափանցիկությամբ, իսկ եթե ոչ նախագահը, ապա տնօրենների խորհրդի մյուս անդամները, որոնց վրա, վստահ եմ, այս իրավիճակը կազդի։
Անհնար է գրանցել այն տրանսֆերը, որը դուք արել եք՝ համաշխարհային կարգի խաղացողի, ով մերժել է ակումբ գալու այլ ավելի շահավետ տարբերակներ, քանի որ նա Կուլե է: Սա անընդունելի է», – ասել է Վիկտոր Ֆոնտը։