«Արսենալը» ձգտում է ուժեղացնել թիմի կազմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Բուկայո Սակայի ծանր վնասվածքը լոնդոնյան ակումբին ստիպում է մտածել, թե ինչպես ուժեղացնել հարձակման գիծը։
Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, «զինագործները» դիտարկում են Մյունխենի «Բավարիայի» վինգեր Քինգսլի Կոմանին ձեռք բերելու տարբերակը։
Միաժամանակ նշվում է, որ Կոմանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև այլ ակումբներ, մասնավորապես սաուդյան «Ալ-Հիլալը»։
Հիշեցնենք, որ 28-ամյա Կոմանի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը։