Անսու Ֆատին կարող է տեղափոխվել իսպանական մեկ այլ թիմ

Իսպանացի հարձակվող Անսու Ֆատիի ապագան «Բարսելոնայում» մնում է կասկածի տակ։

Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը հաճախակի վնասվածքների պատճառով չի կարողանում հայտնվել թիմում, այդ իսկ պատճառով մամուլում պարբերաբար լուրեր են պտտվում իսպանացու հնարավոր հեռանալու մասին։

Ինչպես հայտնում է Relevo-ն, կատալոնական մեկ այլ ակումբ՝ «Ժիրոնան», ցանկանում է պայմանագիր կնքել Անսու Ֆատիի հետ։

Հիշեցնենք, որ Անսու Ֆատին այս մրցաշրջանում մասնակցել է «Բարսելոնայի» ութ հանդիպման՝ սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։

Հարձակվողի պայմանագիրը «բլաուգրանայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։