Անգելոս Պոստեկօղլու․ «Ցանկացած այլ օր, արդար խաղի դեպքում, մենք հաղթանակ կգրանցեինք»

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկօղլուն «Նյուքասլից» կրած պարտությունից հետո ամփոփել է հանդիպումը (1:2):

«Ես շատ զայրացած եմ։ Կարծում եմ, որ կարիերայիս ընթացքում երբեք այսքան զայրացած չեմ եղել: Մենք ֆանտաստիկ ֆուտբոլ խաղացինք, բայց չկարողացանք երեք միավոր վաստակել:

Ես գիտեմ, թե ինչ են ուզում լսել ինձնից բոլորը, բայց միակ բանը, որ կասեմ այն ​​է, որ ցանկացած այլ օր, արդար խաղի դեպքում, մենք հաղթանակ կգրանցեինք»,- Պոստեկօղլուի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։