Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին երկար որակազրկում է սպառնում Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի՝ «Վալենսիայի» հետ հետաձգված խաղում (2:1) խաղադաշտից հեռացվելու համար։ 79-րդ րոպեին բրազիլացին հրեց հակառակորդ դարպասապահին ու կարմիր քարտ ստացավ։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, մրցավարը արձանագրությունում Վինիսիուսի գործողությունները գրանցել է որպես ագրեսիվ։ Լա լիգայի կանոնակարգի համաձայն՝ նման առավելագույն պատիժը 12 հանդիպում է, իսկ նվազագույնը՝ 4։
Մադրիդի «Ռեալը» վաստակեց 43 միավոր և բարձրացավ Լա լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղ։ «Վալենսիան» 12 միավորով մնաց 19-րդ տեղում։