Պրահայի «Սլավիայի» դարպասապահ Անտոնին Կինսկին մոտ է «Թոթենհեմ» տեղափոխվելուն։ 21-ամյա դարպասապահը «Սատուրնի» նախկին ֆուտբոլիստ է։
Չեխիայի երիտասարդական հավաքականի դարպասապահի համար լոնդոնցիները կվճարեն 10 միլիոն ֆունտ ստերլինգ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Սպասվում է, որ բոլոր փաստաթղթերը կստորագրվեն այսօր «Թոթենհեմի»՝ «Նյուքասլի» դեմ խաղից հետո։
Այս մրցաշրջանում Անտոնին Կինսկին մասնակցել է 29 հանդիպման և բաց է թողել 18 գոլ։