«Բարսելոնայի» 36-ամյա հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կատալոնական ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է։ Նրա աշխատավարձը կազմում է տարեկան 33,3 միլիոն եվրո։
Երկրորդ տեղում կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգն է՝ տարեկան 19 միլիոն եվրո։ Լավագույն եռյակը եզրափակում է հարձակվող Անսու Ֆատին, ով տարեկան վաստակում է 13,9 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է Capology-ը։
«Բարսելոնայի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակը․
1.Ռոբերտ Լևանդովսկի – 33,3 միլիոն եվրո,
2.Ֆրենկի դե Յոնգ – 19 միլիոն եվրո,
3.Անսու Ֆատի – 13,9 միլիոն եվրո,
4.Ժյուլ Կոունդ – 13,5 միլիոն եվրո,
5.Ռաֆինյա – 12,5 միլիոն եվրո,
6.Ֆերան Տորես – 10 միլիոն եվրո,
7.Պեդրի – 9,3 միլիոն եվրո,
8.Դանի Օլմո – 9,3 միլիոն եվրո,
9.Ինիգո Մարտինես – 9,3 միլիոն եվրո,
10.Անդրեաս Քրիստենսեն – 9 միլիոն եվրո։