RAC1. Լա Լիգան «Բարսելոնային» թույլ է տվել գրանցել Դանի Օլմոյին և Պաու Վիկտորին

Իսպանական Լա Լիգան «Բարսելոնային» թույլ է տվել մրցաշրջանի երկրորդ հատվածում գրանցել կիսապաշտպան Դանի Օլմոյին, հայտնում է կատալոնական RAC1 ռադիոն։

Ավելի վաղ Լա Լիգան և Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) հրաժարվել էին գրանցել «Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոյին և հարձակվող Պաու Վիկտորին, քանի որ ակումբը չի պահպանում ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները։

Ակումբը պետք է բարդ հաստատման գործընթաց անցներ։ Լա Լիգան Օլմոյին և Վիկտորին հանել է գրանցված խաղացողների ցուցակից 2025 թվականի հունվարի 1-ին։

«Բարսելոնան» պատրաստվում էր պաշտպանել իր իրավունքները դատական ​​մեխանիզմներով։

Սակայն իրավիճակը փոխվեց այն բանից հետո, երբ ակումբը տրամադրեց լրացուցիչ փաստաթղթեր, որոնք հաստատում էին Դուբայի և Քաթարի ներդրողների հետ «Կամպ Նոու» մարզադաշտում VIP տեղերի վաճառքի վերաբերյալ պայմանագրերի ֆինանսական երաշխիքները:

«Բարսելոնան» Լա լիգային անհրաժեշտ հաստատում է ներկայացրել, որ պայմանագրով նախատեսված միջոցներն արդեն մուտքագրվել են բանկային հաշիվներին։ Այժմ կատալոնական ակումբը իրավունք ունի երկու ֆուտբոլիստների համար էլ հայտ ներկայացնել Լա լիգայի մրցաշրջանի երկրորդ հատվածի համար: