PREMIER LEAGUE. «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Վեսթ Հեմին»

Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Վեսթ Հեմին» 4:1 հաշվով։

10-րդ րոպեին հյուրերի ֆուտբոլիստը Վլադիմիր Ցոուֆալը ինքնանգոլի հեղինակ դարձավ։42-րդ րոպեին Էրլինգ Հոլանդը կրկնապատկեց «Քաղաքայինների» առավելությունը։

55-րդ րոպեին Հոլանդը նաև դուբլ ձևակերպեց, ինչպես առաջին գոլի, այնպես էլ այս դեպքում գոլային փոխանցում կատարեց Սավինյոն։

58-րդ րոպեին Ֆիլ Ֆոդենը Դե Բրույնեի փոխանցումից հետո 4-րդ գնդակն ուղարկեց «Վեսթ Հեմի» դարպասը։

71-րդ րոպեին Նիկլաս Ֆյուլկրուգը կարողացավ գրավել Ստեֆան Օրտեգայի պաշտպանած դարպասը` խաղի հաշիվը դարձնելով 4:1