Պեպ Գվարդիոլա․ «Միակ բանը, որ ես ցանկանում եմ, դա է»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան շարունակում է խոսել թիմի հնարավոր ուժեղացման մասին։

«Քաղաքայինները» ծայրահեղ անհաջող անցկացրեցին մրցաշրջանի առաջին կեսը։ Ինչպես բազմիցս խոստովանել է հենց ինքը՝ իսպանացի ղեկավարը, թիմը տրանսֆերային շուկայում ուժեղացման կարիք ունի։

Չեմ կարծում, որ դա նշանակություն ունի: Մենք կարող ենք խաղացողներին տարբեր դիրքերում տեղավորել։ Միակ բանը, որ ես ցանկանում եմ, այն է, որ ֆուտբոլիստները լավ մարզավիճակում լինեն և կարողանան հանդես գալ ամենաբարձր մակարդակով»,- Գվարդիոլայի պատասխանը հաղորդում է City Xtra-ն: