Հունվարի 4-ին «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի շրջանակներում սեփական հարկի տակ հաղթեց «Վեսթ Հեմին»։ Խաղն ավարտվեց 4:1 հաշվով։ Ըստ Squawka-ի՝ վերջին խաղը Գվարդիոլայի համար 18-րդն էր «Վեսթ Հեմի» դեմ «Սիթիի» մարզչի պաշտոնում (խոսքը Պրեմիեր լիգայի խաղերի մասին է):
Բոլոր հանդիպումներում «Մանչեսթեր Սիթին» երբեք չի պարտվել «Վեսթ Հեմին»՝ 16 հաղթանակ տանելով և երկու անգամ ոչ-ոքի խաղալով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Գվարդիոլան Անգլիայի առաջնության նոր ռեկորդ է սահմանել, քանի որ ամենաշատ հանդիպումներն անցկացրել է կոնկրետ մրցակցի դեմ՝ առանց ոչ մի պարտության։