«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան լեգենդար Պատրիս Էվրան կոչ է արել վերադարձնել ավագի թեւկապը Հարի Մագուայրին «Մանչեսթեր Յունայթեդում»:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպանը սոցցանցերում մեկնաբանություն է թողել գրառման տակ, որտեղ Ռուբեն Ամորիմը բարձր է գնահատում անգլիացու առաջնորդական որակները։
«Վերադարձրեք նրան ավագի թևկապը։ Այն ամենից հետո, ինչի միջով անցել է, նա ցուցաբերել է տոկունություն և առաջնորդություն»,- գրել է Էվրան։